100-ամյա ամերիկուհին չի կարողացել իշխանություններին ապացուցել, որ ինքը ողջ է
ԱյլԱՄՆ-ում Ֆլորիդայի 100-ամյա բնակչուհուն հրաժարվում են թոշակ տալ, քանի դեռ նա չի հաստատել իր ողջ լինելու փաստը։ Այս մասին հայտնում է WFLA հեռուստաալիքը։
Կադրերի ծառայությունների դաշնային գրասենյակում կնոջը խնդրել են ապացուցել, որ ինքը դեռ չի մահացել: «Բաժանմունքից մեկն ասաց. «Աստված իմ: Նա 100 տարեկան է։ Ինչո՞ւ մենք պետք է մտածենք, որ նա դեռ ողջ է», -ասել է ամերիկացու դուստրը։
Հարազատները փորձել են որպես ապացույց ուղարկել նոտարական ձևաթուղթ և լուսանկար՝ թերթը ձեռքին։ Սակայն դա բավարար չի եղել վճարումները վերսկսելու համար։