Ալբանիայում սկսվել է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը. ՀՀ–ն ներկայացված է 13 մարզիկով
Սպորտ
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մայիսի 29-ին մեկնարկած Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը մասնակցում են նաև Հայաստանի 13 ներկայացուցիչ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունից։
Առաջինը մրցահարթակ է դուրս եկել և մեդալների համար պայքարել Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: Երկամարտի 197 կգ արդյունքով (90 կգ + 107 կգ) Յայլյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
«Հայաստանը Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում ներկայացուցիչներ կունենա նաև հունիսի 1-ին: Այդ օրը մրցահարթակ դուրս կգան 81 կգ քաշայիններ Ռաֆիկ Հարությունյանը և Կարեն Մարգարյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված են ևս 8 ծանրորդ՝ Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Արա Աղանյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը (+109 կգ):


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում