Հովհաննես Բաչկովը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն
Սպորտ
Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպաի առաջնությունում 63,5 քաշային Հովհաննես Բաչկովը հաղթանակ տարավ եզրափակչում և իր կարիերայում երրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Մինչև եզրափակիչ ճանապարհը Բաչկովն անցավ առանց լուրջ դիմադրության։ Պայքարը սկսելով 1/8 եզրափակչից՝ հայ բռնցքամարտիկը 5։0 հաշվով առավելության հասավ անգլիացի Ջոզեֆ Թայերսի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում կրկին 5։0 հաշվով Բաչկովը պարտության մատնեց չեխ Պետր Նովակին։ Կիսաեզրափակչում մրցավարների որոշմամբ նույն 5։0 հաշվով հաղթանակը շնորհվեց 29-ամյա Բաչկովին։
Եզրափակիչ մենամարտում Հովհաննես Բաչկովի մրցակիցը Ֆրանսիայի ներկայացուցիչ Լունես Համրաուին էր։ Այստեղ ևս հայ բռնցքամարտիկը ոչ մի շանս չտվեց մրցակցին՝ պարտության մատնելով նրան 5։0 հաշվով։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ