Իշխան Սաղաթելյանը հայտնեց «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիների վաղվա օրակարգը
Քաղաքական
Վաղը շարունակում ենք այցելել պետական հաստատություններ, տարբեր հիմնարկներ որպեսզի տեսնենք, թե ով ինչպիսի դրիքորոշում ունի: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, հայտարարեց «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը:
Վերջինս նշեց, որ դա անհրաժեշտ է, և իրենք պետք է հասկանան, թե ով է այդ փաստաթղթին դեմ:
«Կոչ եմ անում մեր հայրենակիցներին մոտենալ իրենց համայքնի ղեկավարներին, բոլոր մարզերում հավաքվեք մարզպետարանների դիմաց և պահանջեք, որպեսզի դիրքորոշում հայտնեն մեր ներկայացրած փաստաթղթի մասին: Բոլորը պետք է ասեն` իրենց համար պաշտո՞նն է թանկ, թե՞ հայրենիքը:
Վաղը առավոտյան ժամը 11:00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում, իսկ 15:00-ին կունենանք հանրավահավաք»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է