Ի տարբերություն իրենց՝ դուրս չենք եկել խանութներ թալանելու, երկիրը քաոսի տանելու, Երևանի կենտրոնում արյուն թափելու․ Իշխան Սաղաթելյան
Քաղաքական
ՀՀ-ում գտնվող դեսպանատները, միջազգային կազմակերպություններն իրեն երկակի ստանդարտներով, իրենց լռությամբ օգնում են, որ այս խեղկատակներն ուժ կիրառեն քաղաքացիների նկատմամբ։ Բայց վստահեցնում եմ՝ որևէ պարագայում որևէ ուժ, որևէ միջոց մեր պայքարը չի կասեցնելու, Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը։
«Ոստիկանության բռնություններով, նման միջոցներով որևէ արդյունքի չեն հասնելու, խելագարի իշխանությունը պահպանել չեն կարողանալու, որովհետև հայ մարդը ոտքի է կանգնել ու գնալու է մինչև վերջ»,- ասաց Սաղաթելյանը։
Հաղթանակի հասնելու համար պայքարի դուրս եկածները, նրա խոսքով, այս ամենի միջով անցնում են ու անցնելու են։
«Ճանապարհը սա է, այս ամենի միջով պետք է անցնենք։ Իշխանության ղեկին հայտնված է մեկը, որի համար իր աթոռից թանկ ոչինչ գոյություն չունի։ Նա ամեն ինչ անելու է՝ իր աթոռը պահելու համար, բայց մենք թուլ չենք տալու դա, որովհետև այդ աթոռն այսօր ծառայում է թուրքերին ու Ադրբեջանին։ Փաշինյանը սպասարկում է նրանց շահը․ դա այևս փաստ է և իրականություն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Իշխան Սաղաթելյանը շեշտեց՝ մայրաքաղաքի կենտրոնում մեկ ամսից ավելի է՝ պայքարը շարունակվում է, բայց առանց իշխանության սադրանքներին կուլ գնալու և անօրինությունների, ինչն իրականում բնորոշ է հենց Փաշինյանին։
«Անընդհատ ուզում են ցույց տալ, որ մարդիկ կարևոր խաչմերուկը մեկ ամիս է՝ փակել են, մենք ուժ չենք կիրառում, հատուկ միջոցներ չենք օգտագործում։ Իբրև լավություն են «ծախում», բայց չեն ասում, որ սա մե՛ր շնորհքն է։ 30 օր տասնյակ հազարավոր մարդիկ գտնվում են փողոցում, մի մեքենայի հայելի չի կոտրվել
Մենք, ի տարբերություն նրանց, դուրս չենք եկել խանութներ թալանելու, բռնություններ գործադրելու, երկիրը քաոսի տանելու, Երևանի կենտրոնում արյուն թափելու։ Դրա համար դուրս չենք եկել, մենք դուրս ենք եկել կազմակերպված, խելացի, մեջք մեջքի տված՝ այս պայքարն իր հաղթական ավարտին հասցնելու համար։
Նիկո՛լ, ինչ սադրանք էլ անես, թույլ չենք տալու․ Երևանում արյուն չպիտի թափվի։ Ինչքան արյուն թափել ես, հերիք է։
Քեզ պետք է հեռացնենք անարյուն, ու դու պետք է գնաս»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ