Հայտնաբերվել են Հայաստանում անօրինական բնակվող օտարերկրյա քաղաքացիներ
ՀասարակությունՀունիսի 2-ին քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի, ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները ստուգայցեր կատարեցին Էրեբունի վարչական շրջանի հյուրանոցներում։ Հայտնաբերվեցին ու ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ներկայացվեցին Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող մի խումբ օտարերկրյա քաղաքացիներ։
Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Նմանատիպ միջոցառումները շարունակական են։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ