Տուժածները տեղափոխվում են հիվանդանոց. նրանց թվում կա նաև ոստիկան
ՀասարակությունԻնչպես արդեն հայտնել ենք, կառավարական ամառանոցի դիմաց ցուցարարների և ոստիկանների միջև բախման հետևանքով կան տուժածներ։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց։ Տեսանյութում երևում է՝ ինչպես է ոստիկանությունը վնասվածք ստացած ցուցարարներին տեղափոխում հիվանդանոց։
Տուժածների թվում կա նաև ոստիկան, ում գլխին հարվածել են քարով։
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արամ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե քաղաքացիների նկատմամբ ոստիկանությունը հատուկ միջոց է կիրառել, քանի որ քարերով հարվածել են:
«Նկատե՞լ եք գոնե դա, լրագրողներից մի հատ լավ աղջիկ կա, ասում է տեսանք՝ քարով խփին, ինձ էլ կպավ»,-ասաց նա:
Արամ Հովհաննիսյանը ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին կոչ արեց հետ գնալ:
«Ժողովուրդ ջան, երկու մետր հետ գնացեք»,-հայտարարեց Սաղաթելյանը:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)