Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը
Հասարակություն
Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը։
Արամ Սիմոնյանը պատմագետ էր, հրապարակախոս, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ։ Նա հեղինակ է 85 գիտական աշխատանքների, որոնցից 4-ը՝ մենագրություն։
2015 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր, հրաժարական է ներկայացրել 2019 թվականի մայիսի 23-ին։
Արամ Սիմոնյանը եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ։
Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների։
Արամ Սիմոնյանը ամուսնացած էր, ուներ երկու դուստր։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ