Աննա Հակոբյանը Լոռիում տեսակցել է նորածիններին, հանդիպել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի ընտանիքի հետ
Հասարակություն
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 6-7-ը այցելել է Լոռու մարզ, որտեղ մեկ տասնյակից ավելի պաշտոնական և մասնավոր հանդիպումներ է ունեցել։
Աննա Հակոբյանի այցը Լոռու մարզ սկսվել է Վանաձորից: Առաջին կանգառը Վանաձորի բժշկական կենտրոնն էր, որտեղ նրան դիմավորել են Լոռու մարզպետը, Վանաձորի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, բուժկենտրոնի տնօրենը:
Բուժկենտրոնի անձնակազմն Աննա Հակոբյանին ուղեկցել է Վանաձորի ծննդատուն, որտեղ 3 օրում ծնվել է 23 երեխա` 16 տղա և 7 աղջիկ: Վարչապետի տիկինը տեսակցել է բոլոր նորածիններին:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)