Ավտոմեքենաներում լիցենզավորված կազմակերպության կողմից չտեղադրված գազաբալոններն օգոստոսի 1-ից չեն լիցքավորվի
Հասարակություն
Օգոստոսի 1-ից տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից, այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
«Եթե ձեր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը աշխատում է կամ վերասարքավորված է սեղմված բնական, կամ հեղուկացված նավթային գազով աշխատող համակարգով, հորդորում ենք մինչև օգոստոսի1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում», - նշել են նախարարությունից։
Երևանում և մարզերում այս պահին գործում է 15 լիցենզավորված կազմակերպություն։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)