«Ռուսական զորքերը վերահսկում են Սևերոդոնեցկի 70%-ը». Սերգեյ Գայդայ
ԱշխարհՍևերոդոնեցկի մոտ 500 բնակիչ, այդ թվում՝ 40 երեխա, թաքնված են Ազոտ գործարանում, այս մասին հայտնել է Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։
Քաղաքի 70%-ը վերահսկվում է ռուսական զորքերի կողմից։
«Անընդհատ գնդակոծության պայմաններում մարդկանց զանգվածային տարհանումն անհնար է, զինվորականներին հաջողվում է օրական մի քանի մարդու դուրս բերել»,- հավելել է Գայդայը։