Եթե որևէ մեկն իրավունք ունի ստանալ թեկնածուի կարգավիճակ, դա Վրաստանն է, ապա Ուկրաինան և Մոլդովան. Ղարիբաշվիլի
ՎրաստանՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին համոզված է, որ առաջին հերթին Վրաստանն է արժանի ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակին։
«Եթե որևէ մեկն իրավունք ունի ստանալ թեկնածուի կարգավիճակ, դա Վրաստանն է, ապա Ուկրաինան և Մոլդովան։ Երբ ասում են, որ Ուկրաինան պատերազմական վիճակում է և դրա համար պետք է կարգավիճակ ստանա, ես ներողություն եմ խնդրում, եթե կարգավիճակի շնորհումը պատերազմով է որոշվում, ուրեմն մենք պատերազմ չենք ուզում, ընկերներ։ Մենք պահանջում ենք արժանի կարգավիճակ, որը վրաց ժողովուրդը վաստակել է ավելի քան 30 տարվա պայքարի և ժողովրդավարության կառուցման և վերջին 9 տարիների ընթացքում իրականացված բարեփոխումների շնորհիվ», - Ղարիբաշվիլիի խոսքերն է մեջբերում Sova-ի վրացական հրատարակությունը։