Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ Անդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանը Իշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. Աբրահամյան Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներ Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Կապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը «ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը 

Վերցնել սպիտակ դրոշը երկրի տերերի ձեռքից. Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Երեկ բոլորը՝ տաքսիստից սկսած մինչև օքսֆորդավարտ հայաստանցիներ, խոսում էին Ալիևի հայտարարությունների մասին. «Ալիևն ասեց՝ Զանգեզուրի միջանցք լինելու է, տարածքային պահանջներ դրեց Հայաստանի նկատմամբ, ասեց՝ Ղարաբաղի հարցը փակ է և այլն»։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Զրուցակիցներիս ասում եմ՝ Ալիևը մի կողմ, բա նախորդ օրը նույնը բաները Նիկոլն էր ասում։ Ու պարզվում է, որ ճնշող մեծամասնությունը Նիկոլին չի լսում՝ ուղիղ և փոխաբերական իմաստով։ Մի մասն ուղղակի դադարել է ֆիզիկապես լսել նրան, իսկ ավելի մեծ մասը լսում է, բայց չի ուզում կամ չի կարողանում ընկալել նրա ասածները։

Ակնհայտ է, որ կա մեր հասարակության հետ կոմունիկացիայի լուրջ խնդիր։ Եթե մարդը չի լսում Նիկոլին ու չի ընկալում, թե նա ինչ է ասում, ապա չի լսի նաև հականիկոլին, որն իրեն զգուշացնում է Նիկոլի ասածների վտանգների մասին։

Նիկոլը սա շատ լավ հասկանում է, ու դրա համար բարդ թեմաները միշտ համեմում է լայն սպառման «կորմով»։ Մեծ մասին հետաքրքրիր չէ կամ ըմբռնելի չէ, թե ինչ է ասում Նիկոլը ապագա զարգացումների մասին, իսկ Նիկոլը պետականության հետ անհամատեղելի բան է ասում, բայց տարբեր շերտեր, այդ թվում՝ կրթված, այդ ելույթից մտապահում են, «թե հենա Նիկոլը փաստացի ասեց, որ Քոչարյանը 1998-ին ա ծախել Ղարաբաղը, իսկ Սերժը՝ 2016-ին»։

Ու անհնար է գոնե բացատրել, որ նույն բանը երկու անգամ հնարավոր չի «ծախել»։ Չես կարող բանական պատասխան ստանալ, թե եթե «ծախել էին», ինչո՞ւ Ադրբեջանը չէր վերցնում իր «առածը» 20 տարի շարունակ, փոխարենը ինչու՞ էր բանակցում, զինվում։ Ինչո՞ւ էր Ալիևը հայտարարում, որ փակ դռների հետևում իրեն համոզում են՝ ճանաչել Ղարաբաղի անկախությունը և այլն։ Ռացիոնալ երկխոսության որևէ փորձ այս լսարանի հետ, ցավոք, բացառված է։ Բայց այդ լսարանը քանակապես մեծ է։

Վստահաբար, այստեղ խնդիրն արդեն Արցախը չէ։ Մենք ունենք տոտալ դեմորալիզացված ժողովուրդ՝ մայր Հայաստանում և սփյուռքում։ Նիկոլը 2018-ին նրանց ասեց, «Դուք եք տերը ձեր երկրի», և լայն հասարակությունը, տիրոջ իրավունքով, հիմա բարձրաձայն ասում է. «Մենք երկիր չենք ուզում»։

Այսօր մեր դրոշը եռագույնը չէ, դա արդեն անցյալից է։  Մենք, որպես ժողովուրդ, պարզել ենք մեծ սպիտակ դրոշ՝ ի տես հարևանների, միջնորդների, դաշնակիցների, հակառակորդի։ Բոլորը սա ֆիքսել են։

Բայց, քանի որ ջախջախված են ռացիոնալ կոմունիկացիայի բոլոր խողովակները, չի լինում անցում կատարել հաջորդ կետին. շատ լավ, չեք ուզում երկիր, չեք ուզում արժանապատիվ պայքարել, չեք ուզում խառնվել ոչնչի, բա հետո ո՞նց եք պատկերացնում, ի՞նչ է լինելու։ Շատ լավ, սա´ էլ կտանք, նա´ էլ, բա հետո՞։ Որ չեղավ պետություն, հետո ի՞նչ է լինելու։ Ռացիոնալ հետոն ո՞րն է։ Ո՞նց եք ապրելու, ձեր ընտանիքները ո՞նց են ապրելու, ի՞նչ անձնագրով, ի՞նչ արժույթով եք աշխատավարձ ստանալու և այլն։ Նման հարցերի մասին մարդիկ չեն մտածում։

Մենք չենք ուզում ինքներս մեզ պաշտպանել, չենք ուզում լինել արժանապատիվ, գլուխներս կախում ենք Ալիևի ամեն հայհոյանքի առաջ՝ ձև անելով, թե չենք լսում, թե չենք հասկանում, թե մեզ չի վերաբերում։ Պատրաստ ենք ամեն ինչ զիջել, հոգեբանորեն կորցրել ենք պետությունը։

Գրեթե նույն պրոցեսը գնում է սփյուռքում։ Լայն շերտերն օտարանում են հայրենիքից՝ լավագույն դեպքում այն դիտարկելով որպես հարսանիքի վայր, իսկ վերնախավերը գործարքային ռեժիմի մեջ են։ Եթե ռուսահայ էլիտային ФСБ-ի սպան կարող է հրահանգել՝ պասի´վ եղեք, մի´ արեք էսպես կամ արեք էսպես, նույնը կատարվում է արևմուտքում, որտեղ և´ այլ համազգեստով սպաներ կան, և´ այլ շահավետ տենդերներ ու այլ բոնուսներ, որոնց միջոցով լոյալություն, լռություն, կամ տեսակետների հանկարծակի փոփոխություն կարելի է ստանալ։ Եթե հայրենիք, պետություն փրկելու համար էլիտաները սպասելու են թույլտվության, ապա շատ կարևոր հետևություններ պետք է արվեն։

Ուրեմն շատ լուրջ փոփոխություններ են պետք. հասկանալի է, որ հայրենիքը չէ, որ պետք է փոխել։

Եթե Հայաստանում կա 200 հազար քաղաքացի, որ ուզում է պահել պետությունը և հայկական Արցախը, մենք դրանք պահելու ենք։ Ես կարծում եմ, որ այդ ռեսուրսը կա։

Մենք գործ ունենք ջախջախված և աղավաղված հանրային հաղորդակցության պրոբլեմի հետ։ Սա´ է, որ թույլ չի տալիս ահազանգը ճիշտ հնչեցնել, տեղ հասցնել, մոբիլիզացնել 200 հազարին։

Սեփական ժողովրդի հետ արդյունավետ հաղորդակցության բացակայությունն է պատճառը, որ հանրության մեծ մասը չի հասկանում դիմադրության շարժման էությունը։ Չի հասկանում՝ ինչի՞ն ենք դիմադրում, ինչո՞ւ ենք դիմադրում, ի՞նչ կլինի, եթե չդիմադրենք։ Պարզապես չի ընկալում հարցի էությունը։

Կա խնդիր՝ վերափոխել ասելիքը և ձևավորել սեփական հանրության հետ հաղորդակցության նոր մեխանիզմներ։ Մենք դա պետք է անեինք նոյեմբերի 9-ից հետո, բայց չարեցինք. որոշում կայացնողների մոտ հին պատկերացումների իներցիան թույլ չտվեց հասկանալ նոր իրականությունը։

Դիմադրության շարժման բովանդակային վերափոխման առանցքներից մեկը պետք է լինի պետականության  գաղափարը։ Նոր շարժում՝ հանուն պետության։ Պետություն պահելու գաղափարը (և պետությունը կորցնելու ռիսկը) կարող է դառնալ վերափոխված շարժման առանցքը։ Սրան անմիջապես հաջորդելու է «ինչպիսի՞  պետություն» բանավեճը, որը կներքաշի նոր շերտերի՝ մեզ տանելով դեպի ակտիվ 200 հազարի կոնսոլիդացիան պետության գաղափարի շուրջ։ Ու հենց այս գաղափարը կարող է միավորել ուսանողներին, պետական համակարգին, ուժայիններին, ազգայնականներին ու նույնիսկ կոնֆորմիստներին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչԳեղարքունիքում հղի կնոջ ողբերգական մահվան գործով ամուսինը կալանավորվել է 115 միլիոն տարվա գաղտնիքը բացահայտվել է․ դինոզավրի ոսկորներում արյան բջիջներ են հայտնաբերելՄարսի վրա հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր մանր փոշու մասնիկներՀայաստանը շահագրգռված է TRIPP-ով․ Միրզոյանը ներկայացրել է հեռանկարները Քրոջը, մորը չէր հիշում․ ով է կոնֆետ տվել 11-ամյա երեխային. մայրը մանրամասներ է պատմում անգիտակից վիճակից (տեսանյութ)Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ Ֆրանսիայում կանխվել է արյան պաշարների ոչնչացմանն ուղղված կիբերհարձակումըԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Անանասով պիցցայի պատճառով խոհարարն ազատվել է աշխատանքից, իսկ ռեստորանը փակվել էԵվրոպական ավիաընկերություններին ահաբեկում են կեղծ ռումբի ահազանգերով․ BloombergՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է Թրամփի շրջապատում Իրանի դեմ պատերազմի ձախողումը փորձում են բարդել Պենտագոնի ղեկավարի վրաՌուսաստանը Իրանին կմատակարարի ժամանակակից ուղղաթիռային հրթիռային համակարգերԿարծում եմ, որ բոլոր սահմանափակումներն էլ պետք է հանվեն. Լիդյա Մանթաշյանը՝ դատավորին (տեսանյութ) Էրդողանը հույս ունի, որ ԱՄՆ ընտրությունները դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և աշխարհի վրաԴատարանը Բագրատ սրբազանին թույլատրեց մասնակցել Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի թոռնիկի տարեդարձին (տեսանյութ) ️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ (տեսանյութ) Ռուսական դիզվառելիքի մատակարարումը ԱՄՆ վտանգված էԹուրքիայի խորհրդարանը քննարկում է Մեքքայի համաձայնագիրըՔննարկվել է վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցված առաջընթացըԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգեցրել է իշխող կոալիցիայի վարկանիշի անկմանըԱվարտվեց պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը. Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք՝ մեդալներով (լուսանկարներ) Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն էԴատարանը մինչև փետրվարի 8-ը երկարաձգեց Արթուր Սարգսյանի տնային կալանքըWizz Air-ի ինքնաթիռի անձնակազմը հաղորդագրություն է ստացել ինքնաթիռում ռումբի մասինՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Մահացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը Իրանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըՖրանսիայում բացահայտվել է Պիկասոյի արվեստի գործերի գողությունը
Ամենադիտված