Հնդկաստանում գնացքներ են հրկիզվում՝ ի նշան ռազմական բարեփոխումների դեմ բողոքի
ԱշխարհՀնդկաստանում առնվազն մեկ մարդ է զոհվել ոստիկանության հետ բախումների հետևանքով զինվորական ծառայության բարեփոխումների դեմ զանգվածային ցույցերի ժամանակ, հայտնում է NDTV-ն։
Նշվում է, որ ցուցարարներն արդեն այրել են առնվազն 12 գնացք։
Ավելի վաղ Հնդկաստանի կառավարությունը հանրությանը ներկայացրել էր զինվորական ծառայության բարեփոխումների ծրագրերը։ Զինվորականներին երկարաժամկետ պայմանագրերի փոխարեն առաջարկվում է կնքել 4 տարվա պայմանագրեր, իսկ այս ժամկետից հետո զինվորականների 75%-ը պետք է բանակը թողնի առանց զինվորական թոշակի։ Մնացածին կթույլատրվի 15 տարի ծառայեցնել։
Այս միջոցները, ըստ Հնդկաստանի իշխանության, կթարմացնեն երկրի զինված ուժերը, ինչպես նաև գումար կխնայեն թոշակի անցած զինվորների նպաստների համար:
Ցուցարարները կարծում են, որ բարեփոխումը պոտենցիալ զինվորականներին զրկում է երաշխավորված աշխատանքից՝ ֆիքսված աշխատավարձով և թոշակներով։