Որ ըմպելիքները կօգնեն կայունացնել արյան ճնշումը. սրտաբանի խորհուրդը
Ժամանց
Սրտաբան, ՌԴ վաստակավոր բժիշկ Յուրի Սերեբրյանսկին «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում պատմել է, թե որ ըմպելիքները կարող են արյան ճնշումը նորմալացնել։
Մասնագետը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել երիցուկով, անանուխով կամ հաղարջով բուսական թեյերին։ Այս բույսերի թուրմը բարենպաստ ազդեցություն ունի կենտրոնական նյարդային համակարգի վրա և օգնում է կայունացնել արյան ճնշումը:
«Դա կարող է լինել նաև վալերիայի արմատը, որից կարելի է թուրմ պատրաստել։ Կամ կալենդուլան՝ եփուկի և թեյի տեսքով։ Սրանք անվնաս և միևնույն ժամանակ օգտակար ըմպելիքներ են, լավացնում են քունը և նվազեցնում նյարդային լարվածությունը»,-ասել բժիշկը։
Սրտաբանը խորհուրդ է տվել սննդակարգում ներառել նաև մասուրի թուրմը, որն ունի ազդեցությունների լայն շրջանակ: «Այս ըմպելիքը բարենպաստորեն է ազդում իմունիտետի և անոթային տոնուսի վրա»,-ասել է բժիշկը:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է