Ուկրաինան ստիպված է վառելիք գնել Բելգիայից և Նիդեռլանդներից
Աշխարհ
Ուկրաինան ստիպված է վառելիք գնել Բելգիայից և Նիդեռլանդներից՝ վառելիքի սղության պատճառով։
Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը։ Նրա խոսքով՝ նախկինում օգտագործվել են երկրին ամենամոտ նավահանգիստները՝ Լեհաստանն ու Ռումինիան։
Մինչ հատուկ գործողության մեկնարկը Կիևը ԵՄ-ից ներկրում էր վառելիքի ընդամենը 5%-ը, այժմ այդ ցուցանիշը 100% է։
Բացի այդ, ըստ թերթի, պակասը հանգեցրել է բազմաթիվ գազալցակայանների փակմանը ողջ երկրում։ Դրա պատճառով վարորդները ստիպված են լինում շատ ժամեր հերթեր կանգնել, իսկ գազալցակայանները սահմանափակումներ են դնում բենզինի վաճառքի վրա։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)