Ռուսաստանը Իրանին կմատակարարի ժամանակակից ուղղաթիռային հրթիռային համակարգեր Կարծում եմ, որ բոլոր սահմանափակումներն էլ պետք է հանվեն. Լիդյա Մանթաշյանը՝ դատավորին (տեսանյութ) Դատարանը Բագրատ սրբազանին թույլատրեց մասնակցել Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի թոռնիկի տարեդարձին (տեսանյութ) ️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ (տեսանյութ) Ռուսական դիզվառելիքի մատակարարումը ԱՄՆ վտանգված է Թուրքիայի խորհրդարանը քննարկում է Մեքքայի համաձայնագիրը Քննարկվել է վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցված առաջընթացը Ավարտվեց պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը. Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք՝ մեդալներով (լուսանկարներ) Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան Դատարանը մինչև փետրվարի 8-ը երկարաձգեց Արթուր Սարգսյանի տնային կալանքը Wizz Air-ի ինքնաթիռի անձնակազմը հաղորդագրություն է ստացել ինքնաթիռում ռումբի մասին Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին 

Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրություննե՞ր են սպասվում․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է.

Որոշ գործընթացներ հուշում են, որ իշխանությունները գնում են Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների։ Գործող ավագանին ընտրվել է 2018-ի սեպտեմբերին, երբ սեւ ու սպիտակի քարոզարշավով Փաշինյանը Հայկ Մարությանի համար զավթեց մայրաքաղաքը, ապա 3 տարուց փոշմանեց եւ հեռացրեց պաշտոնից։

Սակայն 2018-ին ընտրված ավագանու լիազորությունների ժամկետը լրանում է եկող տարվա՝ 2023 թվականի սեպտեմբերին, մինչդեռ իշխող «Քաղպայմանագրի» մի խումբ պատգամավորներ արդեն խորհրդարան են բերել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթ, որի մեջ ներառված է նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմնում» փոփոխությունների նախագիծ։ Առաջարկում են ավագանուն օրենքով ինքնալուծարվելու հնարավորություն տալ, ինչից կարելի է ենթադրել, որ Փաշինյանն ու թիմը չեն ուզում մեկուկես տարի սպասել եւ հնարավոր է՝ գնան արտահերթ ընտրությունների։ 

Իշխանական շրջանակներում թերեւս հասկացել են, որ ժամանակն իրենց օգտին չի աշխատում, քանի դեռ իշխանությունը փոքր-ինչ վարկանիշ ունի, պետք է օգտագործել բոլոր լծակները։ Իսկ Երեւանը, որպես կանոն, ընդդիմադիր է, եւ այստեղ հաղթելը հեշտ չի լինելու, գնալով էլ բարդանալու է։ Նախագծի համահեղինակներ Վահագն Հովակիմյանը, Արփի Դավոյանը, Հակոբ Ասլանյանն ու Արմեն Խաչատրյանն առաջարկում են վերոնշյալ օրենքի «Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու» միջոցները եւս մեկով համալրել, այն է՝ «ավագանին՝ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ինքնաարձակման մասին որոշում է կայացրել» արտահայտությամբ։

Գործող օրենսդրությամբ, Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացվում են, երբ քաղաքապետն ինքնակամ հրաժարական է տալիս, իսկ ավագանին երկու անգամ նոր համայնքապետ չի ընտրում։ Իշխանությունների այս քայլն ուշագրավ է նաեւ այն առումով, որ քաղաքապետի տեղապահ Հրաչյա Սարգսյանը, ըստ էության, թիմի մարդ է համարվում, նրան քաղաքապետ դարձրին անցած տարեվերջին, երբ Փաշինյանն ավագանուն հրահանգեց անվստահություն հայտնել Հայկ Մարությանին։ Ինչից ենթադրվում էր, որ ցանկացած պահի նրան կարող էին ասել՝ դիմում գրիր, սակայն ներկայացված փոփոխությունների փաթեթը կնշանակի, որ Սարգսյանը չի ցանկանում վաղաժամ լքել պաշտոնը՝ ինքնակամ դիմում գրելով։ Մյուս կողմից՝ ավագանին այս պահին չունի քաղաքապետին անվստահություն հայտնելու լիազորություն, քանի որ ընտրվելու պահից մեկ տարի քաղաքապետն անձեռնմխելիություն ունի։ Ուստի որոշել են ավագանուն ինքնալուծարվելու հնարավորություն տալ, որ, նախ՝ իրենց ուզած պահին գնան ընտրության, երկրորդ՝ չի բացառվում, որ նման փոփոխությունը պարզապես որպես մահակ են պահում Հրաչյա Սարգսյանի գլխին, որ հերթական ընտրություններից՝ 2023-ից առաջ խաղեր չտա այլ ճամբարների հետ։ Չէ՞ որ ունի անձեռնմխելիություն եւ տնօրինում է համայնքային ռեսուրսները, եւ Սարգսյանը կարող է ընտրություններն իշխանությունների համար անակնկալ հունով տանել։ Իսկ իշխանության քաղաքապետի թեկնածուն ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է, ինչի մասին «Քաղպայմանագիրն» «ավետեց» դեռ ամիսներ առաջ։ Այդ պահից  սկսած՝ Ավինյանը, կարելի է ասել, նախընտրական քարոզարշավ է իրականացնում՝ ակտիվ հանդիպումներ է ունենում կուսակցության երիտասարդների հետ եւ այդ մասին հրապարակումներ է անում սոցիալական հարթակներում: Այցելում է վարչական շրջաններ, հանդիպում թաղապետարանի աշխատակիցների հետ, թաղապետարաններն ու քաղաքապետարանի կադրային բազան համալրել է իր մարդկանցով, այցելում է բուհեր, հանդիպում արվեստի, սպորտի բնագավառների ներկայացուցիչների հետ, մեդալներ ու պարգեւներ շնորհում, մի խոսքով՝ լրիվ քաղաքապետի գործառույթներ է իրականացնում։  

Հետաքրքրական է, որ քաղաքապետարանում անակնկալի եկան իշխող խմբակի նախաձեռնած օրենսդրական այս փոփոխությունից։ Փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը զարմացած պատասխանեց, թե իրեն հայտնի չէ փոփոխությունների մասին, բառացի կարդացինք լրացվող հոդվածը՝ հարցնելով, թե սա արդյոք արտահերթ ընտրությունների համար հող չի՞ նախապատրաստում։ Փոխքաղաքապետն ասաց, որ ինքն անձամբ պետք է կարդա, որ հասկանա։ Արտահերթ ընտրությունների տրամադրություններ կա՞ն։ «Այս պահի դրությամբ՝ ոչ։ Նորմալ աշխատանքային հունով գնում ենք»,- ասաց Հովհաննիսյանը։ 

Նախագծի համահեղինակ Հակոբ Ասլանյանն էլ փորձեց վստահեցնել, թե արտահերթի համար չեն անում վերոնշյալ լրացումը։ Իսկ ինչի՞ համար եք անում։ «Որովհետեւ չի կարելի օրենքը կիսատ թողնել, մենք այսօր բախվել ենք մի իրավիճակի՝ հենց օրենքը կիսատ լինելու համար։ Օրինակ, մինչեւ հիմա  ԱԺ-ից բացակայությունների վերաբերյալ որեւէ նախադեպ չունենք, որ այդքան բացակայությունների դեպքում ոնց է զրկվում պատգամավորը մանդատից։ Հիմա մենք մտածում ենք՝ ոնց պետք է արվի, որ ․․․ հիմա մենք եթե զրկենք, նրանք էլ դիմեն Սահմանադրական դատարան, էս անեն, էն անեն․․․ Եթե օրենքը կիսատ չլիներ, չէինք փորձի լրացնել»,- ասաց ՔՊ-ականը։ Փորձեցինք հասկանալ, թե Երեւանի մասին ՏԻՄ օրենքում որ կիսատն են ուզում լրացնել։ Որ ավագանին ինքնալուծարման մասին որոշո՞ւմ կայացնի։ «Հա, իսկ ի՞նչ վատ բան կա դրա մեջ»,- ասաց պատգամավորը՝ կրկին նշելով, որ ավագանու արտահերթ ընտրությունների համար չեն անում։

ՀԳ․ Ընդդիմադիրներն էլ են պատրաստվում Երեւանը գրավել՝ բոլորը հասկանում են, որ Երեւանում հաղթանակը կնշանակի իշխանության 50 տոկոսն ունենալ։ Ընդդիմության շարքերում թեկնածուների պակաս չկա՝ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լեւոն Քոչարյանի անունն է շրջանառվում, Արթուր Վանեցյանի, Տարոն Մարգարյանի։ Անգամ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգն է հայտարարել առաջադրվելու մասին։ Այլ հետաքրքիր խաղացողներ էլ են սպասվում, սակայն ընդդիմությունը հաջողություն չի ունենա, եթե միասնական թեկնածուով հանդես չգա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ օրաթերթ»-ում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը Իրանին կմատակարարի ժամանակակից ուղղաթիռային հրթիռային համակարգերԿարծում եմ, որ բոլոր սահմանափակումներն էլ պետք է հանվեն. Լիդյա Մանթաշյանը՝ դատավորին (տեսանյութ) Էրդողանը հույս ունի, որ ԱՄՆ ընտրությունները դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և աշխարհի վրաԴատարանը Բագրատ սրբազանին թույլատրեց մասնակցել Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի թոռնիկի տարեդարձին (տեսանյութ) ️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ (տեսանյութ) Ռուսական դիզվառելիքի մատակարարումը ԱՄՆ վտանգված էԹուրքիայի խորհրդարանը քննարկում է Մեքքայի համաձայնագիրըՔննարկվել է վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցված առաջընթացըԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգեցրել է իշխող կոալիցիայի վարկանիշի անկմանըԱվարտվեց պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը. Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք՝ մեդալներով (լուսանկարներ) Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն էԴատարանը մինչև փետրվարի 8-ը երկարաձգեց Արթուր Սարգսյանի տնային կալանքըWizz Air-ի ինքնաթիռի անձնակազմը հաղորդագրություն է ստացել ինքնաթիռում ռումբի մասինՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Մահացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը Իրանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըՖրանսիայում բացահայտվել է Պիկասոյի արվեստի գործերի գողությունըԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 4.36 միլիարդ եվրո 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄՀութինների արձակած բալիստիկ հրթիռը որսացել են Մեդինայի շրջանումԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ համակարգերի և ռադիոտեղորոշիչ կայանների քարտեզըԴատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը ՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը41-ամյա Ռոնալդուն ավարտում է ելույթները Պորտուգալիայի հավաքականումՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել է (տեսանյութ) Կապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել Փաշինյան․ ՀԷՑ-ն իրենցն է, բայց վճարողը ժողովուրդն է․ ահա թե ինչպես կարող էին թալանելՓաշինյան․ Համընդհանուր հայտարարագրման նպատակը սոցիալական աջակցությունն առավել կարիքավոր խմբերին վերահասցեագրելն էՁուկ չէիք ուտում, կաթնամթե՞րք էլ չեք ուտում. Լրագրողի հարցը՝ Փաշինյանին (տեսանյութ) Անկարան չի ընդունում ԵՄ քննադատություններըՀայաստանի անկախությունը վտանգվա՞ծ է․ Մոսկվայի զգուշացումն ու ՀԱՊԿ-ի հնարավոր պատժամիջոցը (տեսանյութ) «Իրանը դեմ է Զանգեզուրի միջանցքին»․ Վելայաթին՝ Փաշինյանին ուղղված հոդվածումԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 5-ին Փաշինյան․ Ընդդիմության նպատակն է նսեմացնել ժողովրդի ինքնիշխանությունը, որպեսզի Հայաստանում պետություն չլինիՀանրապետության մեծ մասում, այդ թվում Երևանի բարձրադիր գոտում, սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, մերկասառույց Քանի դեռ կան ավտոմեքենաները ավտովթարները տեղի են ունենալու. Փաշինյանը՝ ողբերգական վթարների մասին (տեսանյութ) Երևանի մետրոպոլիտենը հայտարարությամբ դիմել է քաղաքացիներին Հայաստանում բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման նոր ծրագիր կիրականացվի 4 ամիս է՝ կոչ եմ անում ցույց անել, ինչո՞ւ չեն անում․ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ) Լեհաստանից Ռուսաստան ռազմական բեռներ են տեղափոխել թաքստոցներով մեքենաներով․ 6 ձերբակալվածՓաշինյան․ Մեր նպատակն է կարճաժամկետ խաղաղությունը վերածել տասնամյակների և հարյուրամյակների խաղաղությանՀայաստանի պետական հաստատություններից մեկի անվանումից հանվել է «պատմական միջավայր» եզրույթը Վարույթ կա, բայց մեղադրյալներ չկան ինչը տարօրինակ փաստ է. Փաշինյանը մեղրիի երկաթգծի Քրգործի մասին (տեսանյութ) NASA-ի 30 միլիոն դոլարանոց փրկարարական առաքելությունը ձախողվել է․ Swift աստղադիտակն այրվել էՀայաստանում ֆիզիկական արհեստական բանականության յոթնամյա ծրագիր է հաստատվել Էրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի Ադրբեջան․ ԶԼՄ-ներ Սամվել Կարապետյանը կալանավորվեց, Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց. Ռուսաստանը սպառնալիք չէ․Պուտին
Ամենադիտված