Չնայած Ժերար Պիկեի` Շակիրայից բաժանվելուց հետո «տառապանքների» մասին լուրերին՝ նրան նկատել են իր նոր ընկերուհու հետ
ԱյլՖուտբոլիստ Ժերար Պիկեին երեկույթի ժամանակ նկատել են անծանոթ աղջկա հետ Շակիրայից բաժանվելուց հետո։ Ավելի վաղ համացանցում տեղեկություն էր հայտնվել, որ նա դժվարությամբ է տանում բաժանումը։ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ Ժոան Լապորտան պաշտպանել է ֆուտբոլիստին երգչուհու երկրպագուների քննադատությունից հետո։ Նրանք Պիկեին մեղադրում էին Շակիրային դավաճանելու համար։ Լապորտան նշել է, որ չի կարելի շատ խիստ դատել խաղացողին։
«Պիկեն տանջվում է, այն ինչ կատարվում է նրա անձնական կյանքում, նրան չի թողնում կենտրոնանալ․ մի դիտարկեք նրան՝ որպես սառնասիրտ մարդու։ Նա իրոք վատ էմոցիոնալ վիճակում է գտնվում»,- հայտնել էր Բարսելոնայի նախագահը։
Սակայն համացանցում այժմ այլ տեղեկություններ են հայտնվել։ Այսպես, շվեդ հեռուստահաղորդավարուհի, ռեստորատոր և բլոգեր Կատրին Ժիտոմիրսկան սոցցանցերում հրապարակել է խնջույքից լուսանկար, որում Պիկեն անծանոթ աղջկա հետ է։ Ինչպես գրել է հեռուստահաղորդավարուհին, նա որոշել է վրեժխնդիր լինել Պիկեից, քանի որ շատ վիրավորված է եղել ֆուտբոլիստից։ Ավելի վաղ Ժիտոմիրսկան խնդրել էր նրան բարևել իր որդուն, սակայն Ջերարդը մերժել էր նրան։
Լուսանկարներն արագորեն տարածվեցին համացանցում։ Կատրինը նույնիսկ ստիպված էր սահմանափակել մուտքը իր բլոգ: Օգտատերերին ու լրագրողներին դեռ չի հաջողվել պարզել Պիկեի ուղեկցորդի ինքնությունը։