Ադրբեջանն ու Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության խորացման հռչակագիր են ստորագրել
Ադրբեջան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 21-ին պետական այցով ժամանել է Ուզբեկստան, որտեղ հանդիպել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բաքվի և Տաշքենդի միջև բարձր մակարդակի բանակցությունների արդյունքում ստորագրվել է 9 փաստաթուղթ։
Դրանց թվում է «Ռազմավարական գործընկերության խորացման և համապարփակ համագործակցության ընդլայնման մասին» հռչակագիրը, որը ստորագրել են երկու երկրների ղեկավարները։
Մնացած փաստաթղթերը վերաբերում են ռազմական ոլորտում, արդյունաբերության, անօրինական միգրացիայի դեմ պայքարի, ավտոմոբիլային տրանսպորտի, ագրոարդյունաբերական համալիրի և այլ ոլորտներում համագործակցությանը։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է