Ձուկ չէիք ուտում, կաթնամթե՞րք էլ չեք ուտում. Լրագրողի հարցը՝ Փաշինյանին (տեսանյութ) Անկարան չի ընդունում ԵՄ քննադատությունները Հայաստանի անկախությունը վտանգվա՞ծ է․ Մոսկվայի զգուշացումն ու ՀԱՊԿ-ի հնարավոր պատժամիջոցը (տեսանյութ) «Իրանը դեմ է Զանգեզուրի միջանցքին»․ Վելայաթին՝ Փաշինյանին ուղղված հոդվածում Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 5-ին Փաշինյան․ Ընդդիմության նպատակն է նսեմացնել ժողովրդի ինքնիշխանությունը, որպեսզի Հայաստանում պետություն չլինի Հանրապետության մեծ մասում, այդ թվում Երևանի բարձրադիր գոտում, սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, մերկասառույց Քանի դեռ կան ավտոմեքենաները ավտովթարները տեղի են ունենալու. Փաշինյանը՝ ողբերգական վթարների մասին (տեսանյութ) Երևանի մետրոպոլիտենը հայտարարությամբ դիմել է քաղաքացիներին Հայաստանում բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման նոր ծրագիր կիրականացվի 4 ամիս է՝ կոչ եմ անում ցույց անել, ինչո՞ւ չեն անում․ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ) Լեհաստանից Ռուսաստան ռազմական բեռներ են տեղափոխել թաքստոցներով մեքենաներով․ 6 ձերբակալված 

Անցավ ևս 2 տարի, սակայն Գեղարքունիքի բնակիչների բարձրացրած խնդիրը կրկին չլուծվեց. Թագուհի Թովմասյան

Բլոգոսֆերա

Երկու նախարար փոխվեց, երրորդը պաշտոնավարում է, սակայն Սևանի ափամերձ համայնքների բնակիչների կարևոր խնդիրը չի լուծվում. Գեղարքունիքից ստացված նոր ահազանգի հետքերով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դեռ 2019 թվականի սեպտեմբերին ԱԺ - Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ներկայացրել էի Սևանի ափամերձ համայնքների բնակիչներին պատկանող և նրանց կողմից տարիներ շարունակ օգտագործվող հողերի սեփականության վկայականների ձեռքբերման խնդիրների վերաբերյալ կարևոր հարցը՝ մասնավորապես Կարճաղբյուր, Ծովակ և Նորակերտ համայնքների բնակիչների սեփականության վկայագրերի ձեռքբերման մասին։ Ի պատասխան՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ ուսումնասիրություն է իրականացվել, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով աշխատանքները չեն ավարտվել։ Այնուհետև նախարարը բանավոր զրույցի ժամանակ հավաստիացրեց, որ խնդիրն առաջիկայում կկարգավորվի։

Նախարարի խոստումից մոտ 1 տարի անցավ, սակայն, ցավոք, չունեցանք սպասված լուծումը։

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից Էրիկ Գրիգորյանի ազատումից հետո Շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ Վահե Ջիլավյանին ուղղեցի հերթական գրությունը։ Արդեն նախարար նշանակված Ռոմանոս Պետրոսյանից ստացա պատասխան, համաձայն որի համապատասխան նախագիծը հանվել է շրջանառությունից։ Միաժամանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտնեց, որ համապատասխան ֆինանսական միջոցների առկայության և համայնքի կողմից սեփական միջոցների հաշվին անհրաժեշտ չափագրման աշխատանքներ իրականացնելու դեպքում նախարարության կողմից հարցը սահմանված կարգով կներկայացվի Կառավարության քննարկմանը։ Անցավ ևս մոտ 2 տարի, սակայն Գեղարքունիքի բնակիչների բարձրացրած խնդիրը կրկին չլուծվեց։

Գեղարքունիքի մարզից հերթական ահազանգից տեղեկացա, որ մարդիկ վրդովված են, պահանջում են Կառավարությունից հրատապ լուծում։ Եվ օրերս կրկին պաշտոնական գրությամբ դիմեցի ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին։ Ներկայացնելով այս ողջ գործընթացը՝ համապատասխան հարցեր ուղղեցի նախարարին՝ խնդրի լուծման ընթացքի վերաբերյալ։ Միաժամանակ առաջարկեցի դիտարկել համապատասխան նախագիծը Կառավարության քննարկմանը ներկայացնելու հարցը, որի լուծմանը տարիներ շարունակ սպասում են Գեղարքունիքի մարզի շահագրգիռ քաղաքացիները։

Ի պատասխան՝ նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկացնում է, որ «Սևան» ազգային պարկի և համայնքների միջև առկա սահմանային անճշտություններն ու խնդրահարույց հարցերը բազմաթիվ են և դրանց համապարփակ լուծում տալու նպատակով «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման աշխատանքները: Ներկայումս կազմվել է կառավարման պլանի տեխնիկական առաջադրանքը, աշխատանքներն ընթացքի մեջ են: Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր, Ծովակ և Նորակերտ համայնքների սահմանների ճշգրտման հարցը ևս նախատեսվում է դիտարկել կառավարման պլանի մշակման շրջանակներում:

Ստացվում է ՝ նշված ժամանակահատվածում Շրջակա միջավայրի երկու նախարարներ փոխվեցին, այժմ էլ պաշտոնավարում է նախարար Հակոբ Սիմիդյանը, սակայն գոնե այս ողջ ՝ շուրջ 3 տարիների ընթացքում Կառավարությունը չի լուծում մարդկանց համար այս կարևոր հարցը։

Շարունակելու եմ հետևողական լինել և իրականացնել իմ լիազորություններից բխող բոլոր անհրաժեշտ քայլերը»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ձուկ չէիք ուտում, կաթնամթե՞րք էլ չեք ուտում. Լրագրողի հարցը՝ Փաշինյանին (տեսանյութ) Անկարան չի ընդունում ԵՄ քննադատություններըՀայաստանի անկախությունը վտանգվա՞ծ է․ Մոսկվայի զգուշացումն ու ՀԱՊԿ-ի հնարավոր պատժամիջոցը (տեսանյութ) Էրդողանը մտադիր է այցելել Բաքու՝ հարաբերություններում ճգնաժամի մասին հաղորդագրությունների պատճառով«Իրանը դեմ է Զանգեզուրի միջանցքին»․ Վելայաթին՝ Փաշինյանին ուղղված հոդվածումԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 5-ին Փաշինյան․ Ընդդիմության նպատակն է նսեմացնել ժողովրդի ինքնիշխանությունը, որպեսզի Հայաստանում պետություն չլինիՀանրապետության մեծ մասում, այդ թվում Երևանի բարձրադիր գոտում, սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, մերկասառույց Քանի դեռ կան ավտոմեքենաները ավտովթարները տեղի են ունենալու. Փաշինյանը՝ ողբերգական վթարների մասին (տեսանյութ) Երևանի մետրոպոլիտենը հայտարարությամբ դիմել է քաղաքացիներին Հայաստանում բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման նոր ծրագիր կիրականացվի 4 ամիս է՝ կոչ եմ անում ցույց անել, ինչո՞ւ չեն անում․ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ) Լեհաստանից Ռուսաստան ռազմական բեռներ են տեղափոխել թաքստոցներով մեքենաներով․ 6 ձերբակալվածՓաշինյան․ Մեր նպատակն է կարճաժամկետ խաղաղությունը վերածել տասնամյակների և հարյուրամյակների խաղաղությանՀայաստանի պետական հաստատություններից մեկի անվանումից հանվել է «պատմական միջավայր» եզրույթը Վարույթ կա, բայց մեղադրյալներ չկան ինչը տարօրինակ փաստ է. Փաշինյանը մեղրիի երկաթգծի Քրգործի մասին (տեսանյութ) NASA-ի 30 միլիոն դոլարանոց փրկարարական առաքելությունը ձախողվել է․ Swift աստղադիտակն այրվել էՀայաստանում ֆիզիկական արհեստական բանականության յոթնամյա ծրագիր է հաստատվել Էրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի Ադրբեջան․ ԶԼՄ-ներ Սամվել Կարապետյանը կալանավորվեց, Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց. Ռուսաստանը սպառնալիք չէ․ՊուտինՈւզում եմ մեկընդմիշտ արձանագրենք, որ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Փաշինյան (տեսանյութ) Զելենսկին կոշտ մեկնաբանություններ է արել Իլոն Մասկի հասցեինԶելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում նախատեսված եռակողմ բանակցություններըՈսկու գինը հոկտեմբերի 21-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4 150 դոլարը Փաշինյան․ Պետք է հասկանանք մեր այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը․ խոսքը 64 միլիարդ դրամի չարաշահման մասին էՖրանսիան մերժել է երկրի 2027 թվականի պետական ​​բյուջեի նախագիծըՓաշինյանը Թուրքիա կմեկնի․ «Այո, Անթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ COP-ին մասնակցելու»Հյուսիսային Կորեան թևավոր հրթիռներով զորավարժություններ է անցկացրելԴիտարկում չունեմ. Փաշինյանը՝ ընդդիմության երեկվա հավաքի մասին (տեսանյութ) Երևանում քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են մարզերից մեկի շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. կա վիրավոր Պենտագոնը հայտարարել է, որ Հեգսեթը կմնա նախարարի պաշտոնում մինչև Թրամփի ժամկետի ավարտըՓաշինյան․ Նպատակ ունենք Հայաստանը դարձնել արհեստական բանականության ոլորտի ներդրումների կենտրոնՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Հաջողվել է փրկել 15-ամյա տղայի կյանքը, ով էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով ծայրահեղ ծանր հոսպիտալացվել էր Իսրայելը միլիարդավոր դոլարների ամերիկյան զենք է պատվիրել՝ առանց ամբողջական ֆինանսավորմանԱդրբեջանի տարածքային պահանջների հարցը բանակցություններում օգտագործե՞լ եք որպես խաղաքարտ․ Վարդանյանը՝ ՄիրզոյանինՑանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում. Միրզոյան Մակրոնը խոստովանել է, որ կարոտում է Մերկելին և Դրագիին ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում Կալիֆոռնիայում միլիարդատերերի ունեցվածքը հարկելու առաջարկը բախվել է քննադատության Խաչատրյանը՝ Միրզյանին․ Ձեր արդյունքային ցուցանիշներում միջազգային առևտրի մասին մի բառ անգամ չկաԱշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն BYD-ն հոկտեմբերին ռեկորդային ծավալի մեքենաներ է վաճառելՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին Axios. Թրամփի ռազմական նախագծերը վտանգված են դեմոկրատների հաղթանակից հետոՀորմուզի նեղուցում երեք նավի վրա բռնկված հրդեհների մասինԸնդդիմությունը չկարողացավ նույնիսկ կես քայլ առաջ լինել Նիկոլից․ Վահագն Չախալյանի կոշտ քննադատությունըՊատերազմի ֆոնին Ռուսաստանը կրճատում է ոսկու պաշարներըՈրևէ հիմնավոր պատճառ չկա Ծառուկյանին կալանքի տակ պահելու համար․ Իվետա ՏոնոյանԴեմոկրատների հաղթանակը կարող է խոչընդոտել Թրամփի՝ միլիարդավոր դոլարների ծրագրերինՈղբերգական դեպք, Երևանում 5-ամյա տղան տան 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել
Ամենադիտված