Նա ամենուր է․ Զելենսկիին համեմատել են «նյարդայնացնող ցանի» հետ
ԱշխարհԲրիտանական The Daily Mail պարբերականի ընթերցողները կտրուկ են արձագանքել Անգլիայի Գլաստոնբերի երաժշտական փառատոնում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ելույթին, գրում է РИА Новости-ն։ Մինչ խմբերից մեկի ելույթը՝ փառատոնի այցելուներին ցուցադրվել է Զելենսկու տեսաուղերձը։ The Daily Mail-ի ընթերցողները կարծում էին, որ դա տեղին չէր:
Մեկնաբանություններում մեկը գրել է, որ կարծում է, որ ««Գլաստոնբերին» երաժշտական իրադարձություն է, այլ ոչ թե ձախողված ստենդ-ափ կատակերգուին հանդիպելու վայր»: Մյուսը վրդովվել է այն փաստից, որ այլևս հնարավոր չէ նույնիսկ գնալ փառատոնի՝ առանց Զելենսկիի։
Հրապարակման մեկ այլ ընթերցող գրել է, որ Զելենսկին «աղաչելով և մարգարեանալով», հայտնվում է ամենուր և «սկսում է նյարդայնացնել»։
Նշվել է նաև, որ մարդիկ, ում ցուցադրել են Ուկրաինայի նախագահի ելույթը փառատոնում, «չեն կարողանա Ուկրաինան գտնել անգամ քարտեզի վրա»։