Լուկաշենկոն Լիտվայի կողմից Կալինինգրադի մեկուսացումն անվանել է «պատերազմի հայտարարում»
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է Վիլնյուսի որոշումը՝ սահմանափակել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների երկաթուղով տարանցումը դեպի Կալինինգրադի մարզ։
«Կալինինգրադ տարանցումն արգելելու առաջարկները նման են պատերազմի հայտարարմանը», - ասել է Լուկաշենկոն։
«Դա անընդունելի է ժամանակակից պայմաններում»,- հավելել է Բելառուսի նախագահը։
Այս առումով Ռուսաստանն ավելացնում է նավերի թիվը, որոնք տարածաշրջանը կապելու են Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի հետ։