Մադոննան իր ելույթի ժամանակ բեմում համբուրվել է աղջկա հետ (տեսանյութ)
ԱյլՄադոննան հայտնի է ոչ միայն իր աղաղակող կերպարներով, այլև իր պահվածքով, որը շատերը կարող են նույնիսկ անհնազանդ անվանել։ Չնայած տարիքին՝ նա շարունակում է երկրպագուներին զարմացնել իր արարքներով։ Նախօրեին նա կրկին դարձել էր սոցցանցերում քննարկման առարկա։ Այս անգամ հենց բեմում աղջկա հետ համբույրի պատճառով:
Երեկ Մադոննան ելույթ է ունեցել Նյու Յորքում Pride Month համերգին drag queen արտիստների և RuPaul's Drag Race-ի նախկին մասնակիցների հետ միասին: Իսկ Hang Up հիթի կատարման ժամանակ Մադոննան չի կարողացել զսպել էմոցիաները եւ համբուրել է ռեփ կատարող Tokischa-ին։
Դահլիճը լեցուն էր ծափահարություններով, և սոցցանցերում փոփ-դիվայի հետևորդներն անմիջապես սկսել են դա համեմատել 2003 թվականին MTV Video Music Awards-ի ժամանակ Մադոննայի և Բրիթնի Սփիրսի հայտնի համբույրի հետ։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է