«Խոսք չի կարող լինել որևէ միջանցքի, ինչպես նաև Ռուսաստանին զիջումների մասին». Լիտվայի նախագահ
ԱշխարհԼիտվայի նախագահն ասել է, որ հանրապետությունը չի համաձայնի Ռուսաստանին որևէ զիջման՝ Կալինինգրադի մարզ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցման հարցում։
Իր սոցիալական ցանցերում Գիտանաս Նաուսեդան գրել է, որ իր երկիրը «պետք է և կկիրառի» ԵՄ-ի կողմից սահմանված սահմանափակումները։
«Խոսք չի կարող լինել որևէ միջանցքի, ինչպես նաև Ռուսաստանին զիջումների մասին՝ ի պատասխան Կրեմլի սպառնալիքների»,-հավելել է նա։
Ավելի վաղ լիտվացի Եվրախորհրդարանի պատգամավոր Պետրաս Աուշտրևիչյուսը հայտարարել էր, որ ԵՀ-ն կարող է թույլատրել Ռուսաստանի այլ շրջաններից ԵՄ տարածքով պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տեղափոխումը Կալինինգրադի մարզ։
Նրա խոսքով՝ համապատասխան փաստաթուղթը կհրապարակվի հաջորդ շաբաթ։