Ավստրալուհին հրաժարվում է կատարել հոր պահանջը, որպեսզի ստանա ժառանգությունը
ԱյլԱվստրալիայում 27-ամյա Քլեր Բրաունը չի կարողանում ստանալ իր 12 միլիոն դոլար ժառանգությունը և ապրում է նպաստներով։ Աղջիկը հրաժարվում է կատարել հանգուցյալ հոր պահանջը՝ աշխատանք գտնել և օգտակար լինել հասարակությանը, հայտնում է Daily Mail-ը։
Բրաունն իր որոշումը բացատրում է նրանով, որ տառապում է ADHD-ով և բարձր ֆունկցիոնալ աուտիզմով։ Աղջիկը նաև պնդում է, որ իրեն մերժում են աշխատանք տալ, քանի որ ինքը լեսբուհի է։
Ավստրալուհու խոսքով՝ հայրն իրեն շաբաթական 500 դոլար էր տալիս, իսկ ինքը էլիտար դպրոց է հաճախել։ Այժմ Բրաունն ապրում է աղքատության մեջ և չի կարող ծախսել այն գումարը, որը, իր կարծիքով, իրենն է։
Բրաունի որոշ հարազատներ ասում են, որ «աղջիկը պարզապես չի ցանկանում աշխատել և սովորել է ապրել ուրիշի հաշվին»։