Զելենսկին զանգահարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այսօր Մադրիդում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Զելենսկու Twitter-ի հաղորդագրությանը։
«Ես հեռախոսազրույց եմ ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, մենք համաձայնեցրել ենք դիրքորոշումները Մադրիդյան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին»,- գրել է նա։
Զելենսկին ասել է, որ ինքը Ստոլտենբերգին մատնանշել է Ուկրաինայի համար հզոր հակահրթիռային պաշտպանության կարևորությունը՝ ռուսական ահաբեկչությունները կանխելու համար։
Ստոլտենբերգն իր հերթին ասել է, որ Զելենսկու հետ քննարկել է «Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան»։
«ՆԱՏՕ-ի մեր գագաթնաժողովում մենք կամրապնդենք մեր աջակցությունը մեր մերձավոր գործընկեր Ուկրաինային այժմ և երկարաժամկետ հեռանկարում: ՆԱՏՕ-ի դաշնակիցները աջակցում են ձեզ», - Twitter-ում գրել է դաշինքի գլխավոր քարտուղարը:
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Ուկրաինան առանձնակի ակնկալիքներ չունի Մադրիդում ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովից, որը կանցկացվի հունիսի 28-30-ը։