Թուրքիան Ուկրաինային երեք «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք կնվիրի
ԱշխարհԹուրքական Baykar Makina ընկերությունը պատրաստվում է Ուկրաինային անվճար նվիրաբերել Bayraktar TB2 հետախուզական երեք անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Baykar-ը չի ընդունի TB2-ի համար վճարումը և երեք անօդաչու թռչող սարք անվճար կուղարկի ուկրաինական ճակատ»,- գրել է ընկերությունը Twitter-ում՝ նշելով, որ գործարարներն ու հասարակ մարդիկ նախկինում հավաքել էին անհրաժեշտ միջոցները՝ անօդաչու սարքեր ձեռք բերելու համար։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել էր, որ թուրքական իշխանությունները չափազանց զգուշավոր են Ուկրաինային զենք մատակարարելու հարցում։ Մատակարարումների մասին հարցին ի պատասխան՝ նա նկատել էր, որ «ինչ-որ բան է կատարվում»․ ուկրաինական և թուրքական կողմերը չեն մեկնաբանում Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարքերի հետագա մատակարարումները։