Հայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտում Զախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերում Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնից Հարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծին ԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավը Զելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչ Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը 155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասին Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը Էդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևը Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին 

Ժամկետային զինծառայողներն աստիճանաբար հանվելու են մարտական հերթապահությունից, նրանց փոխարինելու են պայմանագրայինները

Հասարակություն

Հայաստանում մեկնարկել է 2022 թ. ամառային զորակոչը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ այդ առիթով ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողներին հայտնեց, որ ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայողներն աստիճանաբար հանվելու են մարտական հերթապահությունից, և առաջնագծում նրանց փոխարինելու են պայմանագրային զինծառայողները:

Գնդապետ Սահակյանի խոսքով՝ դա ՀՀ պաշտպանության նախարարի և Զինված ուժերի գլխավոր շտաբի նպատակներից մեկն է՝ որքան հնարավոր է՝ առաջնագծից հանել ժամկետային զինծառայողներին և նրանց փոխարեն մարտական հերթապահության ընդգրկել պայմանագրային զինծառայողների, և այդպիսի նախադեպեր արդեն կա 3-րդ բանակային կորպուսի և Արցախի պաշտպանության բանակի օրինակով:

Ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ Պաշտպանության նախարարությունն այսօր՝ հունիսի 28-ին, կազմակերպել էր լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելությունը ՊՆ կենտրոնական հավաքակայան: Նորակոչիկներին առաջնագիծ ուղարկել-չուղարկելու հետ կապված հարցը այնտեղ ծագեց՝ նորակոչիկների վիճակահանության ժամանակ:

Լրագրողների հարցին՝ Արցախը ընդգրկվա՞ծ է վիճակահանության թմբուկներում, զորակոչի վիճակահանության հանձնաժողովի նախագահ, գնդապետ Սահակ Սահակյանը բացասական պատասխան տվեց՝ պարզաբանելով, որ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որոշում է կայացվել Արցախում ծառայությունն իրականացնել պայմանագրային զինծառայողներով՝ հիմնականում Արցախի ռեսուրսներով:

«Մեր վերջին զորակոչը՝ 2020 թ. ամռան ժամկետային զինծառայողների զորակոչը, կզորացրվի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը, և այլևս Արցախում չենք ունենա ժամկետային զինծառայողներ: Արցախի համար մշակված է ծառայության գրավչության համար լուրջ փաթեթ, ներդրված է փաթեթը, դրա հիման վրա, հիմնականում Արցախի ռեսուրսից, պայմանագրային զինծառայողներով համալրվում են ամբողջ Արցախի պաշտպանության բանակի թափուր հաստիքները: Մենք այնտեղ չունենք այսպես ասած «ճեղքեր», որ չունենանք բավարար քանակի զորք ծառայությունն իրականացնելու համար», - պարզաբանեց գլխավոր շտաբի ներկայացուցիչը:

Գնդապետ Սահակյանի խոսքով՝ դրա նպատակը հիմնականում ժամկետային զինծառայողներին առաջնագծից հանելն է: Ըստ նրա՝ Զինված ուժերն այդպիսի փորձ ունեն նաև 3-րդ բանակային կորպուսում, որտեղ ժամկետայինների 90 տոկոսը մարտական հերթապահության չի ընդգրկվում:

«Պաշտպանության նախարարի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նպատակներից մեկը դա է, որ ժամկետային զինծառայողներին որքան հնարավոր է՝ առաջնագծից հանենք: Ձգտում ենք, որպեսզի ժամկետային զինծառայողներով մարտական հերթապահություն չիրականացնենք հնարավորության սահմաններում: Օրինակը բերեցի՝ Պաշտպանության բանակում այլևս ժամկետայիններ չենք կիրառելու, 3-րդ բանակային կորպուսում ծառայության մեջ գտնվող ժամկետայինների 90 տոկոսը մարտական հերթապահության չի ընդգրկվում: Եվ աշխատելու ենք մնացած բոլոր զորամիավորումներում այդ փորձը կիրառել», - հավելեց զինվորականը:

2022 թ. ամառային զորակոչը մեկնարկել է հունիսի 13-ին: Այդ օրը պարտադիր զինվորական ծառայության մեկնող երիտասարդների հետ տարվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան էր այցելել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի և բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս Հնդկաստան–ԱՄՆ գործարքը մոտ է․ մաքսատուրքերի շուրջ՝ նոր ազդակՄեծ զինանոց է հայտնաբերվել և առգրավվելԹրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին ընկեր անվանելՌուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդովԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունԻտալիան և Գերմանիան Ուկրաինայից պահանջել են չգրոհել ռուսական նավերը եվրոպական ծովերում Ի՞նչքան է Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի բյուջեների դինամիկան (տեսանյութ) ՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրաԹայվանը՝ ընտրությունների շեմին․ կղզու շուրջ չինական 30 ռազմական օդանավԱրարատի մարզում բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը. կան տուժածներԱՄՆ-ում Գոհաբանության օրը հեղեղումների հետևանքով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել, շուրջ 1 մլն տուն հոսանքազրկվել էԵվրոպան ուզում է պակաս կախված լինել ԱՄՆ-ից․ քննարկվում է ռազմական նոր ծրագիրՀութիները նախազգուշացրել են Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի դեմ նոր հարձակումների ֆոնինՄեսսին վերադառնում է «Բոմբոներա»․ Տևեսի հրաժեշտը՝ աստղերի մասնակցությամբԻրանը հայտարարել է, որ հատուկ նշանակության ուժերը հետ են վերցրել ԱՄՆ-ի գրաված երկու լցանավՀաքերները ներթափանցել են ԱՄՆ ռազմաօդային համակարգ․ Reuters-ի բացահայտումըՓաշինյանը Միրզոյանին կամ Ռուբինյանին կնշանակի վարչապետ, ինքն էլ ԱԺ նախագահ կդառնա. Աղազարյան (տեսանյութ) Թրամփը ողջունել է Իրաքի վարչապետի ջանքերը երկրի ողջ տարածքում պետական ​​իշխանությունը հաստատելու ուղղությամբՊուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգության և ռուսական ռազմшբազայի հարցերը. Պեսկով Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանումԱրիանա Գրանդեն դադար է վերցնում․ ի՞նչ է լինելու կարիերայի հետ
Ամենադիտված