Ռուսաստանը աշխարհի ամենամեծ ահաբեկչական կազմակերպությունն է. Զելենսկի
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ «ռուսական պետությունը» դարձել է աշխարհի ամենամեծ ահաբեկչական կազմակերպությունը, գրում է Unian-ը։
«Հունիսի 27-ին Խարկովի հերթական դաժան գնդակոծությունը տեղի ունեցավ։ Այս պահին հայտնի է հինգ զոհի, ավելի քան 30 վիրավորի մասին։ Նրանցից հինգը երեխաներ են, բոլորը խաղաղ բնակիչներ են, ոչ մի զինվորական չկա նրանց շրջանում: Ռուսական պետությունը դարձել է աշխարհի ամենամեծ ահաբեկչական կազմակերպությունը: Եվ սա փաստ է։ Եվ սա պետք է լինի իրավական փաստ: Եվ աշխարհում բոլորը պետք է իմանան, որ ռուսական նավթ գնել, ռուսական բանկերի հետ կապեր պահպանել, հարկեր և տուրքեր վճարել ռուսներին՝ նշանակում է փող տալ ահաբեկիչներին»,- ասել է Զելենսկին։