Սելենա Գոմեսը լոսանջելեսյան պրեմիերային ներկայացել է երկար կտրվածքով արծաթագույն շրջազգեստով (լուսանկարներ)
Լուսանկարներ
Սելենա Գոմեսը ներկա է գտնվել «Սպանություններ նույն շենքում» սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերային, որը տեղի է ունեցել երեկ՝ Լոս Անջելեսում։ Նրան ուղեկցել են դերասաններ Մարտին Շորթը և Սթիվ Մարտինը, ովքեր Սելենայի հետ միասին խաղում են գլխավոր դերերում։
Դերասանուհին և երգչուհին լուսանկարիչների համար կեցվածք է ընդունել Michael Kors-ի փայլուն արծաթագույն զգեստով և Effy Jewelry-ի զարդերով: Հոլիվուդյան հայտնի ոճաբան Քեյթ Յանգը, ով աշխատում է նաև Դակոտա Ջոնսոնի, Ջուլիանա Մուրի և այլ աստղերի հետ, պատասխանատու է Գոմեսի երեկոյան տեսքի համար։ Սելենան ընտրել է կտրվածքով կիպ հանդերձանք՝ կրկին հասկացնելով իրեն չհամակրողներին, որ իր «ավելորդ քաշի» մասին նրանց բամբասանքն իրեն ամենևին չի անհանգստացնում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ