Առաջարկվել է մոծակների դեմ պայքարի պարզ միջոց
ԱյլTikTok-ի օգտատեր @aribasfoodmood-ը առաջարկել է տանը մոծակների դեմ պայքարելու օրիգինալ միջոց՝ օգտագործելով սխտոր և մեխակ։ Այդ մասին գրում է Express-ը։
Նախ, ասում է նա, պետք է մաքրել սխտորը, առանձնացնել 6-7 պճեղ ու դնել ափսեի մեջ։ Դրանից հետո պետք է յուրաքանչյուրի մեջ դնել համեմունքների բաժիններում վաճառվող մեխակի ծաղկաբույլերը։ Ստացված դիզայնը պետք է տեղադրվի այն վայրերում, որտեղ առավել հաճախ են հայտնվում մոծակներ: Դա կարող է լինել պատուհանագոգ, բազմոցի տակ, միջանցքում։
«Ես նաև ամեն օր ցողում եմ անանուխի, նարդոսի և մայրու փայտի յուղ՝ խառնելով երկու թեյի գդալ սպասքի օճառի և ջրի հետ», - ավելացրել է սոցիալական ցանցի օգտատերը:
Նա նշել է, որ նարդոսը մոծակներից ազատվելու ևս մեկ հայտնի միջոց է։ Դա անելու համար բավական է մի փոքրիկ ամանի մեջ ջուր լցնել, ավելացնել նարդոսի եթերայուղ և չորացրած նարդոս։