11-ամյա աղջիկը ձեռքով հսկա ծածան է բռնել
ԱյլԱՄՆ-ում 11-ամյա Մեդի Ֆրիզը ձեռքերով հսկա ծածան է բռնել։ Այս մասին հայտնում է Newsweek-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինետոնկա լճում։ Աղջիկը ափի մոտ նկատել է մեծ ձուկ, որից հետո սկսել է հետապնդել նրան ջրի մեջ, ապա պոչից բռնել է ու ջրից դուրս հանել։
Ծածանը, որը բռնել է աշակերտուհին, կշռել է գրեթե 20 կիլոգրամ։ Իրենց որսած ձկան հետ լուսանկարվելուց հետո ընտանիքը բաց է թողել կենդանուն: