Լուկաշենկոն հայտարարել է, որ նոր աշխարհ է ծնվում
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է նոր աշխարհի ծննդի մասին։ Նա ելույթ է ունեցել հանրապետական շրջանավարտների պարահանդեսին, նրա խոսքերը մեջբերում է BelTA Telegram-ալիքը։
«Ձեր առջև ամբողջ կյանք է: Չգիտեմ՝ լավ է, թե վատ, բայց դրա սկիզբը տեղի է ունենում գլոբալ, տեկտոնական փոփոխությունների շրջանում։ Ձեր, մեր աչքի առաջ նոր աշխարհ է ծնվում, հինը փլուզվում է»,- բելառուս շրջանավարտներին ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով` Բելառուսը դեռ մնում է հանգստության կղզի, սակայն այն «ճոճվում է համաշխարհային փոթորիկի ալիքների վրա»։ «Թե ուր կտանի մեզ այս փոթորիկը, ամեն ինչ կախված է մեզանից»,- հավելել է նախագահը։