Իտալիայում հանգստացողները ջրից հանել են շնաձկանը՝ նկարվելու համար
ԱյլԻտալիայում ծովափին հանգստացողները ջրից դուրս են բերել շնաձկանը, որը շատ մոտ էր լողացել ափին։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի կեսերին Սարդինիայում։ Տեսանյութում, որը նկարահանել են ականատեսները, երևում է, թե ինչպես են մի քանի տղամարդ հավաքվել ափին ընկած շնաձկան մոտ։ Հետո նրանցից մեկը բռնել է նրա պոչից և ջրից հեռու տարել։
Միջադեպի հետ կապված կենդանիների իրավունքների պաշտպան Էնրիկո Ռիցին փաստաբան է վարձել։ Փաստաբան Ալեսիո Կուգինի Բորգեզեն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նկարներում շնաձուկը նման է մարդկային դաժանության զոհի։ Նա խոստացել է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։