Տղամարդը դաջվածք է արել նոր ընկերուհու անունով և բաժանվել նրանից 2 շաբաթ անց
ԱյլԱՄՆ-ում տղամարդը դաջվածք է արել իր նոր ընկերուհու անունով, սակայն երկու շաբաթ անց բաժանվել է նրանից, գրում է Mirror-ը։
27-ամյա Թերենս Գրինը ծանոթացել է Էլիս Թոմասի հետ համացանցի միջոցով: Զույգի շփումն այնքան արագ է զարգացել, որ երկու շաբաթ անց ամերիկացին տեղափոխվել է իր սիրելիի մոտ՝ Կանադա։ Ավելին, տղամարդը նույնիսկ դաջվածք է արել նոր ընտրյալի անունով։
Բայց հենց որ Գրինը եկավ Ալիսի մոտ, նրանց հարաբերությունները սկսեցին վատանալ։ Թերենսի խոսքով՝ մեղավոր են Թոմասի ընկերները, ովքեր իրականում հավանություն չեն տվել նրա ընտրությանը։
«Ես ասացի նրան, որ պետք է դադարի շփվել իր ընկերների հետ, եթե ցանկանում է փրկել մեր հարաբերությունները», - ասել է նա:
Գրինը հավելել է, որ Էլիսն անընդհատ լաց էր լինում՝ բողոքելով, թե որքան դժվար է իր համար։ Տղամարդը հասկացել է, որ այլեւս չի կարող ապրել նման մթնոլորտում, հավաքել է իրերն ու տեղափոխվելուց երկու շաբաթ անց հեռացել։
«Ես Ալիսին ասացի, որ հավաքում եմ իրերս և հեռանում եմ։ Նա տխուր էր դրա համար, բայց կարծում եմ, որ նա ուզում էր, որ ես հեռանամ», - ավելացրել է ամերիկացին:
Թերենսն ասել է, որ մտադիր է հեռացնել դաջվածքը, սակայն չի զղջում կատարվածի համար։