Անկարային հաջողվել է ստանալ ցանկալի քայլեր Շվեդիայից և Ֆինլանդիայից
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ Անկարային հաջողվել է ստանալ ցանկալի քայլեր Շվեդիայից և Ֆինլանդիայից, որպեսզի վերանան ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության խոչընդոտները։
«Թուրքիան ստացավ այն, ինչ ուզում էր: Երկրները պայմանավորվել են լիարժեք համագործակցել Թուրքիայի հետ ՔԲԿ-ի և նրա ճյուղերի դեմ պայքարում։ Պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարման էմբարգոն կվերացվի, և այդ ուղղությամբ համագործակցությունը կընդլայնվի։ Ահաբեկչության դեմ պայքարում հետախուզական տվյալների փոխանակման համար կստեղծվի համագործակցության կառուցվածքային մեխանիզմ»,- նշել են գրասենյակում։
Բացի այդ, Շվեդիան և Ֆինլանդիան պայմանավորվել են չաջակցել Թուրքիայում ճանաչված Ֆեթուլլահիստական ահաբեկչական կազմակերպությանը (FETO), մի շարք փոփոխություններ կատարել ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրության մեջ, ինչպես նաև թույլ տալ Անկարային զենք մատակարարել։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու