Ոչ ոք չի դիտարկում Ուկրաինայում պատերազմի ավարտ առաջիկա շաբաթներին կամ ամիսներին. Մակրոն
ԱշխարհՌուսաստանը չի կարող և չպետք է հաղթի պատերազմում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բավարիայում G7-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մեր աջակցությունն Ուկրաինային և Ռուսաստանի դեմ մեր պատժամիջոցները կշարունակվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է և կշարունակվեն անհրաժեշտ ինտենսիվությամբ՝ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում»,- Մակրոնի խոսքերը մեջբերում է BBC-ն։
Նա նշել է, որ ոչ ոք չի դիտարկում Ուկրաինայում պատերազմի ավարտ առաջիկա շաբաթներին կամ ամիսներին:
Ֆրանսիայի նախագահը հույս է հայտնել, որ «դրան կարելի է հասնել մինչեւ տարեվերջ, սակայն Ռուսաստանը չի կարող եւ չպետք է հաղթի»: