Պուտինը պարգևատրել է Կադիրովին
ԱշխարհԳրոզնիում աշխատանքային հանդիպում է կայացել Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի և Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգում ՌԴ նախագահի լիազոր Յուրի Չայկայի միջև, որտեղ քննարկվել են տարածաշրջանի զարգացման արդիական հարցեր, գրում է Gtrkvainah.tv֊ն։
Հանդիպման ընթացքում Յուրի Չայկան Ռամզան Կադիրովին է հանձնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվոգիրը՝ սոցիալապես նշանակալի միջոցառումների նախապատրաստման և անցկացման գործում ներդրած ավանդի համար։
«Անկասկած, այս մրցանակը լավագույն գնահատականն է իմ համեստ աշխատանքին՝ ի շահ Չեչնիայի Հանրապետության։ Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում Վլադիմիր Վլադիմիրովիչին վստահության համար։ Նշեմ, որ դաշնային կենտրոնը մեզ ամենաակտիվ օգնություն է ցուցաբերում մեր ծրագրերի իրականացման գործում»,- ասել է Չեչնիայի Հանրապետության ղեկավարը։