«ԱՄՆ-ն չի շտապում օգնել եվրոպական երկրներին. նրանք շահում են այս իրավիճակից». Վոլոդին
ԱշխարհԵՄ երկրները կարող են վերադառնալ իրենց ազգային արժույթներին` եվրոյի թուլացման և տնտեսական ճգնաժամի պատճառով, ասել է Վյաչեսլավ Վոլոդինը։
«Եվրամիությունը սովոր է պարտքերի մեջ ապրել, որը մի շարք եվրոպական երկրներում հասել է կրիտիկական մակարդակի։ Գերմանիան և հյուսիսային Եվրոպայի մյուս երկրները, որոնք 7 տարի առաջ Հունաստանը դուրս բերեցին դեֆոլտից, այսօր դժվար թե կարողանան օգնել: Այս ընթացքում նրանց վիճակը միայն վատացել է։ ԱՄՆ-ն չի շտապում օգնել եվրոպական երկրներին. նրանք շահում են այս իրավիճակից։ Դոլարի հետ մրցակցող եվրոյի գոտին թուլանում է: Ավելի թանկ ամերիկյան ռեսուրսներ են պարտադրվում Եվրոպային»,- ասել է նա։