Աստված պահապան ինձ. Քորթնի Քարդաշյանի ամուսինը հոսպիտալացվել է (լուսանկարներ)
Լուսանկարներ
Blink-182 խմբի թմբկահար Թրևիս Բարքերը հոսպիտալացվել է Լոս Անջելեսում։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
Քորթնի Քարդաշյանը հոսպիտալացման ժամանակ ամուսնու կողքին է եղել։ Թմբկահարի հոսպիտալացման ստույգ պատճառները չեն նշվում։ Հաղորդվում է, որ վերջերս Քարդաշյանի ամուսինը առողջական խնդիրներ է ունեցել, որից հետո հայտնվել է հիվանդանոցում։ Բարքերը հոսպիտալացման ժամանակ Twitter-ում գրառում է կատարել, որում գրել է. «Աստված պահապան ինձ»։
Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերն ամուսնացել են մեկ ամիս առաջ՝ պսակադրվելով Իտալիայում։ Սիրահարների հարսանիքը տեղի է ունեցել ամենամոտ ընկերների և ընտանիքի անդամների շրջապատում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քեյթլին Ջենները հրավիրված չի եղել Քորթնի Քարդաշյանի և Թրևիս Բարքերի հարսանիքին։ Քարդաշյանը գործնականում չի շփվում Ջենների հետ, ուստի հարսնացուն հարկ չի համարել նրան Պորտոֆինո հրավիրել։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ