«Զանգեզուրի միջանցքն» արդեն իրականություն է դառնում. Ալիև
Աշխարհ«Զանգեզուրի միջանցքը», որը պետք է Ադրբեջանը Հայաստանի Սյունիքի մարզով միացնի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, արդեն իրականություն է դառնում, չորեքշաբթի ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Աշխաբադում Կասպից ծովի վեցերորդ գագաթնաժողովում։
«Հայաստանի հետ հակամարտությունը կարգավորելուց հետո Ադրբեջանը սկսեց լայնածավալ աշխատանքներ իրականացնել Ղարաբաղի և «Արևելյան Զանգեզուրի» վերակառուցման և վերականգնման ուղղությամբ։ «Զանգեզուրի միջանցքն» արդեն իրականություն է դառնում»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ «Ինքնիշխան Զանգեզուրի միջանցքի» բացման մասին պաշտոնական Բաքվի հայտարարություններին ի պատասխան Երևանը հիշեցնում է, որ եռակողմ հայտարարություններում «միջանցքային տրամաբանություն չկա»։