ՆԱՏՕ-ն ազդանշան է հղել Զելենսկուն՝ պատրաստվել երկար պատերազմի
ԱշխարհՆԱՏՕ-ն Ուկրաինային կոչ է արել «պատրաստվել երկար պատերազմի»: Այս մասին չորեքշաբթի Մադրիդում գագաթնաժողովի մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պետք է պատրաստվենք երկար պատերազմի, և դա մեր ազդանշանն է նախագահ Զելենսկուն», - ասել է Ստոլտենբերգը: «Պատերազմը պետք է ավարտվի բանակցությունների սեղանի շուրջ և Ուկրաինայի պայմաններով»,- նշել է նա:
Անմիջական հարցին, թե դրանից հետո Ուկրաինան կկարողանա՞ Ֆինլանդիայի և Շվեդիայի նման անդամակցել ՆԱՏՕ-ին, Ստոլտենբերգը միայն կրկնել է, որ «ՆԱՏՕ-ի դուռը բաց է մնում»։