Հայտնաբերվել է անհետացած ճապոնացի պոռնոաստղի մերկ մարմինը` ծառին կապված վիճակում
ԱյլՃապոնիայում հայտնաբերվել է անհետացած պոռնոդերասանուհու դին: Այս մասին հայտնում է New York Times-ը։
Ռինա Արանոն անհետացել է 2022 թվականի հունիսի սկզբին։ Երեք օր աղջիկը կապի մեջ չի եղել, հարազատները նրա անհետացման մասին հաղորդում էին ներկայացրել իրավապահ մարմիններին։
Արանոն մահացած է հայտնաբերվել 2022 թվականի հունիսի 14-ին 33-ամյա Հիրոյուկի Սամպեի վիլլայի հարևանությամբ գտնվող անտառում։ Աղջկա մարմինը մերկ էր և կապված ծառի բնին։
Քննիչները կասկածում են, որ վիլլայի սեփականատերը կապ ունի ճապոնուհու մահվան հետ։ Անհետացման օրը Արանոն և Սամպեյը հանդիպել են Իբարակի պրեֆեկտուրայի երկաթուղային կայարանում՝ Twitter-ում կարճ զրույցից հետո:
Տղամարդը ձերբակալված է և այժմ կալանքի տակ է։