Բժիշկը հոդացավը թեթևացնող էժան միջոց է նշել
Այլ
Դեղատնային էժան միջոցը կօգնի նվազեցնել հոդացավերի հետ կապված անհանգստությունը, ասել է նյարդաբան Դմիտրի Շուբինը Առաջին ալիքի «Ապրել առողջ» հաղորդաշարի եթերում։
Կապսաիցինը, որով հարուստ է կծու պղպեղը, ունակ է ազատել ցավից, մինչդեռ պետք չէ բանջարեղեն ուտել, բավական է դեղատնից գնել պղպեղի սպեղանի կամ կապսաիցինի քսուք։
«Կան հատուկ նյութեր, որոնք ծայրամասային նյարդերից գրգռումը փոխանցում են կենտրոնական նյարդային համակարգ, եթե նյութերի արտադրություն չլինի, ապա ցավը չի փոխանցվի։ Կապսաիցինը գրգռում է ջերմային ընկալիչները, իսկ այրող էֆեկտը, որն առաջանում է սպեղանին կպցնելիս, կարող է զգալիորեն նվազեցնել ցավը՝ չտաքացնելով հյուսվածքը»,- ասել է նյարդաբանը։
Մասնագետը նաև խորհուրդ է տվել հոդացավերի դեպքում օգտագործել սառեցնող միջոց, ախտահարված հատվածին կարելի է սառույց քսել կամ օգտագործել հատուկ հովացուցիչ նյութեր։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ