Ռուսախոս կանանց 12%-ը նախընտրում է հայ տղամարդկանց
ԱյլԱրտերկրում ապրող ռուսախոս կանանց 86%-ը կցանկանար ռուսախոս տղամարդու ընտրել լուրջ հարաբերությունների համար։ Այս մասին են վկայում RusDate ծառայության հարցման տվյալները, փոխանցում է MIR 24-ը։
Միևնույն ժամանակ, հարցված կանանց 92%-ը նշել է, որ տիրապետում է օտար լեզուների և խնդիրներ չի ունենա ոչ ռուսալեզու քաղաքացիների հետ ծանոթանալու հարցում։ Ռուսախոս տղամարդկանց դրական հատկություններից նրանք անվանել են կրթությունը, անկեղծությունը, արդարությունը, սենտիմենտալությունը, առատաձեռնությունը, ինչպես նաև կենցաղային խնդիրներն ինքնուրույն հաղթահարելու ունակությունը:
Հարցման հեղինակները նաև կազմել են ԱՊՀ երկրների տղամարդկանց պահանջարկի վարկանիշը՝ Ռուսաստան՝ 26%, Բելառուս՝ 21%, Վրաստան՝ 15%, Հայաստան՝ 12%, Մոլդովա՝ 9%, Ադրբեջան՝ 8%, Ղազախստան՝ 5%, այլ երկրներ՝ 4%։