«Իրավունք». Ո՞վ է իշխանության «սրտի» ընդդիմադիրը
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է.
«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը «գործատուի», ինքնավստահությամբ, որոշել է «աշխատանքից» ազատել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին:
Կարծես, օրենսդիրներին ոչ թե ընտրազանգվածն է ընտրել, այլ հենց իրենք` այն էլ քաստինգով: Թե որքանով այս գործընթացը միս ու արյուն կստանա, «Իրավունքի» տեղեկություններով, այդքան էլ էական չէ ՔՊ-ականների համար: Բայց այս թեման ակտուալ պահելը կունենա կարեւոր նշանակություն, ինչպես իրենք են ասում` ընդդիմությանը «մաշեցնելու» համար:
Հույս ունեն` այդ «չալաղաջ» պաշտոնների համար կգտնվեն ընդդիմադիրներ, որոնք պատրաստ են անցնել իրենց գործընկերների վրայով եւ ստվերային պայմանավորվածությունների մեջ մտնել իշխանության հետ»:
Առավելմանրամասն՝թերթիայսօրվահամարում