Ռուսաստանը գլխավոր սպառնալիք է ճանաչվել ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար
ԱշխարհԱՄՆ Հաշվիչ պալատի ղեկավար Ջին Դոդարոն խոսել է Ռուսաստանի և Չինաստանի կողմից «աճող սպառնալիքների» մասին։
Այս մասին նա ասել է Սենատում ունեցած ելույթի ժամանակ, որտեղ քննարկվել է գերատեսչության 2023 թվականի բյուջեն։
Դոդարոն նշել է, որ փոփոխվող միջավայրի ֆոնին Պենտագոնը նախատեսում է ավելի քան 1,79 տրիլիոն դոլար ներդնել իր ամենաթանկ սպառազինության ծրագրերում։
Նրա խոսքով՝ ուկրաինական իրադարձությունները մատնանշում են հետևանքների հավանականությունը, որոնք կարող են խաթարել միջազգային անվտանգությունը։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ռուսաստանը ճանաչվել էր որպես դաշինքի գլխավոր սպառնալիք։