«Ոչ թե երկիր, այլ մի խումբ թալանչիներ». ՌԴ-ում խոսել են ԱՄՆ կառավարության մասին
Աշխարհ
ԱՄՆ արդարադատության նախարարությունը փորձում է շրջել ռուսական ակտիվները` հօգուտ Ուկրաինայի։ Խոսքը ոչ միայն բանկային հաշիվների, այլև ռուսների ունեցվածքի մասին է, որը նրանք նախատեսում են բռնագրավել ու վաճառել։
«Մենք ձգտում ենք հասնել այդ ակտիվներին` լինեն դրանք շքեղ զբոսանավեր, բանկային հաշիվներ, ինքնաթիռներ կամ այլ ձևերի էական չեն», - ասել է ԱՄՆ դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Լիզա Մոնակոն:
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովն արձագանքել է՝ առաջարկելով բռնագրավել ամերիկյան ակտիվները և դրանք «փոխանցել թալանված հնդկացիներին»։
Նախօրեին ԱՄՆ գանձապետարանը հայտնել էր 330 մլրդ դոլար ընդհանուր ծավալով ռուսական ակտիվների արգելափակման մասին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ