Միջատաբանը պարզաբանել է՝ վտանգավո՞ր են արդյոք զատիկների խայթոցները
ԱյլԿենսաբանական գիտությունների թեկնածու, միջատաբան Յուրի Գնինենկոն «Մոսկվա 24»-ի հետ զրույցում ասել է, թե արդյոք վտանգավո՞ր են զատիկի խայթոցները։
Մասնագետի խոսքով՝ այս անվնաս միջատը ոչ մի վնաս չի պատճառում, զատիկների ծնոտները չափազանց թույլ են, մարդը չի կարող ցավ զգալ նրանց խայթոցից։ Միջատաբանը խորհուրդ է տալիս այդ միջատներին չվերցնել՝ վտանգ զգալով, բզեզը դեղին հեղուկ է բաց թողնում։
«Այս հեղուկից որոշ մարդկանց մոտ, հատկապես երեխաների մոտ, կարող է առաջանալ ալերգիկ ռեակցիա, կարմրություն: Ուստի ավելի լավ է ձեռքերով չվերցնեք զատիկներին»,- զգուշացրել է փորձագետը։