Ռուսաստանը և Բելառուսը լրջորեն անհանգստացած են սահմաններին ՆԱՏՕ-ի մերձեցմամբ. Լավրով
ԱշխարհՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը և Բելառուսը լրջորեն անհանգստացած են իրենց սահմանների մոտ Հյուսիսատլանտյան դաշինքի գործունեությամբ, հատկապես Բալթյան երկրներում և Լեհաստանում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք լրջորեն անհանգստացած ենք ՆԱՏՕ-ի գործողություններով մեր սահմանների անմիջական հարևանությամբ, առաջին հերթին Բալթյան երկրներում և Լեհաստանում: Մենք կիսում ենք նույն տեսակետը, որ նման գործողությունները բացահայտ առճակատման բնույթ են կրում և հանգեցնում են լարվածության հետագա սրմանը և անվտանգության և համագործակցության եվրոպական տարածքի մասնատմանը, ինչը հանգեցնում է հենց այն արդյունքներին, որոնց կանխելու համար ստեղծվել է ԵԱՀԿ-ն։ Արեւմուտքն իր ձեռքով է ոչնչացնում այս ամենը»,- ասել է Լավրովը։
Նա նաև նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը, որոշելով ուժեղացնել ԱՄՆ ռազմական ներկայությունը Եվրոպայում և ուժեր կուտակել արևելքում, կոպտորեն խախտում է ՌԴ-ՆԱՏՕ հիմնարար ակտը։
Նախարարը հավելեց, որ Ռուսաստանը չի նախաձեռնել այս ակտի խզումը, այն շարունակում է գոյություն ունենալ։